211652_close_icon
views-count1126 դիտում article-date 09:11 07-07-2015

Հենց այնպես Բաղրամյանը փակ պահելն օր օրի մաշում է շարժման էներգետիկան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը ներկայացնում է երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը, երբ ոստիկանությունը հատուկ գործողության դիմեց ցուցարարների նկատմամբ, երբ հեռացվեցին աղբամանները, երբ բերման ենթարկվեցին ակցիայի մասնակից 46 երիտասարդներ, երբ արդյունքում վերականգնվեց երթեւեկությունը ու գրում. «Լա՞վ է դա, թե՞ վատ, դժվար է միարժեք գնահատել: Որեւէ մեկը չի կարող բացառել, որ թեկուզ առաջիկա օրերին Բաղրամյանը կարող է կրկին փակվել, կրկին փակ մնալ օրեր շարունակ: Սակայն հատկապես վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ հենց այնպես Բաղրամյանը փակ պահելն օր օրի մաշում է շարժման էներգետիկան, որն աննախադեպ էր ընդամենը մի քանի օր առաջ: Եվ, որպեսզի փողոցը փակվի ոչ միայն ֆիզիկապես, այլեւ այդ փակումն ունենա բովանդակություն, անհրաժեշտ է նոր օրակարգ, գուցե նաեւ՝ նոր դերակատարներ, նոր պահանջներ: Էլկտրաէներգիայի սակագնի բարձրացման չեղարկման պահանջն այլեւս այդ դերը չի կատարում: Անկախ ամեն ինչից, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը մեծ դաս էր ինչպես՝ իշխանությունների, այնպես էլ՝ քաղաքացիների, քաղաքական ուժերի համար: Թե ով ինչպես կօգտագործի այդ դասը, պարզ կլինի առաջիկայում: Ակնհայտ է միայն, որ այսուհետ ցանկացած որոշման կայացումից առաջ իշխանությունները հիշելու են Բաղրամյանը, ընդդիմությունը եւս, որեւէ առիթով հանրահավաք կամ երթ կազմակերպելիս՝ հիշելու է այն, որ 14 օր շարունակ փակված Բաղրամյան պողոտան էականորեն բարձրացրել է պայքարի նշաձողը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր