211652_close_icon
views-count1100 դիտում article-date 07:50 07-07-2015

Նոյեմբերի 29-ը Սահմանադրական հանրաքվեի օ՞ր. ՀԺ

Իշխանական շրջանակներոմ սկսել են քննարկել Սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, և նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29: Մասնագիտական հանձնաժողովը վերջին շտրիխներն է անում փոփոխությունների մեջ, գրում է «Հայկական ժամանակը»: «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է այդ մասին հստակ տեղեկություն ստանալ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանից, սակայն վերջինը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, դա արդեն իմ որոշելիք հարցը չէ, ըստ պատրաստ լինելու աստիճանի, բայց գրաֆիկն այնպես է, որ Աժ պետք է հասցնենք օգոստոսի վերջին: Այն տարբերակը, որ կգնա քննարկման, այդ թվում և Աժ, կա՛մ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին կլինի»: «Անցյալ շաբաթ մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մի շարք առանցքային ճշգրտումներ է արել»,–հավելել է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր