211652_close_icon
views-count23023 դիտում article-date 09:01 07-07-2015

Արտակարգ դեպք Կենտրոն դատարանում. բանդայի գործով մի քանի ամբաստանյալներ փորձել են դիմել փախուստի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բանդայի գործով դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել և փոխադարձ մեղադրանքներ են հնչել մի քանի անձանց միջև, որից հետո կալանավորված անձանցից 3 հոգին փորձել են դիմել փախուստի: Անգամ կարողացել են անցնել ուղեկցող ոստիկանների պատնեշը և միայն դատարանի բակում նրանց կարողացել են վնասազերծել դատարանի կարգադրիչները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ամենը տեսաձայնագրվել է դատարանի տեսախցիկներով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել՝ արդյո՞ք դեպքի փաստով ծառայողական քննություն նշանակվել է, թե՞ ոչ:

Նմանատիպ նյութեր