211652_close_icon
views-count2197 դիտում article-date 23:46 06-07-2015

Արդա Թուրանը` «Բարսելոնայի» նոր խաղացող

Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ` կիսապաշտպան Արդա Թուրանի տեղափոխության հարցում: Այս մասին հայտարարել է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: Թիմերը համաձայնեցրել են թուրք ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները. Մադրիդյան ակումբը անմիջապես կստանա 34 միլիոն եվրո, ևս 7 միլիոն եվրո հետագայում կարող են ստանալ տարբեր պարգևավճարների տեսքով: Մոտ օրերս Արդա Թուրանը պետք է բուժզննում անցնի և «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքի: Նշենք, որ «Ատլետիկոյի» հետ համաձայնություն կա, որ «Բարսելոնայի» նոր նախագահ կարող է արդեն այս ամռանը Թուրանին ետ վաճառել 30,6 միլիոն եվրոյով:

Նմանատիպ նյութեր