211652_close_icon
views-count1394 դիտում article-date 20:16 06-07-2015

Ոստիկանությունը թույլ չի տալու ոչ մի անօրինական երթ. Վալերի Օսիպյան

Ոստիկանությունը թույլ չի տալու ոչ մի անօրինական երթ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այնտեղ հավաքված ցուցարարները ի պատասխան սկսեցին բացականչել. «Մե՛նք ենք տերը մեր երկրի»: Նրանք նախատեսում են երթ, քննարկվելու է նաեւ նստացույցի տարբերակը եւ, առհասարակ, առաջիկա քայլերը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր