211652_close_icon
views-count1859 դիտում article-date 19:56 06-07-2015

Ոստիկանության վրա փորձում են ցեխ շպրտել. Վալերի Օսիպյան

Ոստիկանությունը գործել է շատ գերազանց եւ պրոֆեսիոնալ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայի ցուցարարներին բերման ենթարկելու եւ տարածքը աղբամաններից ազատելու մասին: Միաժամանակ ավելացրեց, որ փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա: Հարցին, թե թողնելո՞ւ են ցուցարարներին Ազատության հրապարակում գիշերել, պատասխանեց, որ կարող են մնալ այնտեղ, սակայն պետք է դիմեն քաղաքապետարանին եւ մշակույթի նախարարությանը՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար և զերծ մնալով անօրինական երթերից եւ սադրանքներից, ինչը ցուցարարների ներսում կա: Նա ասաց, որ ոստիկանների մոտ ցույցը ցրելու ժամանակ անգամ մահակ չի եղել; Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր