211652_close_icon
views-count12081 դիտում article-date 19:45 06-07-2015

Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են Վազ 2106-ը, Վազ 2101-ը և Mitsubishi Pajero IO-ն. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Կարպի գյուղի վարչական տարածքում, բախվել են Քյարամ Մստոյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 31 ՍՍ 888 համարանիշի, Դավիթ Անտոնյանի վարած Վազ 2101 մակնիշի 21 ԼՏ 507 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Վազ 2106 մակնիշի 34 FM 385 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է, իսկ Վազ 2106-ի վարորդը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Գոռ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, սակայն մինչ այդ, քննիչ Գ. Ղազարյանի հանձնարարականով Վազ 2101-ի վարորդը ավտոմեքենայով իր ապրանքը տեղափոխում է Երևան, որից հետո պետք է մեքենան տեղափոխի Աշտարակի ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր