211652_close_icon
views-count1673 դիտում article-date 18:27 06-07-2015

Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը. ֆոտոշարք

Հուլիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում ընթանում էր Վայոց Ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ, շախմատային ընտանիքի բարեկամ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Երեկ երեկոյան կայացել է մրշարարի փակման հանդիսավոր արարողությունը: Ներկաները՝ մինչ միջոցառման սկիզբը նախ 1 րոպե լռությամբ հանգել են Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի հիշատակը: Մինչև 10տ. խմբում 1-ին տեղը գրավել է Սևակ Մանուկյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար բաժին են հասել Վահան Միրզախանյանին և Սեդա Բադալյանին: Մինչև 12տ. խմբում մրցաշարի հաղթող է ճանաչվել Ալեքս Մանուկյանը, 2-րդ տեղը գրավել է Գոռ Սեյրանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Հրաչյա Անանյանը: Մինչև 14տ. խմբում 1-ին մրցանակը նվաճել է Արմեն Բարսեղյանը: 2-րդ տեղը գրավել է Գոռ Մելքոնյանը, իսկ 3-րդ տեղը՝ Դավիթ Խաչատրյանը: Եվ մինչև 18տ. մրցաշարում պայքարն ավարտվել է Սարգիս Մկրտչյանի հաղթանակով: 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են Հայկ Երիցյանը և Ալեքսանդր Դաղդասարյանը: Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հանդես էին գալիս շուրջ 300 մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ արտերկրից, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր