211652_close_icon
views-count1429 դիտում article-date 20:39 06-07-2015

Կկայանա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ` ս. թ. հուլիսի 9-ին և 10-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Ներկայացումն իրականացրել են «Հզոր զգացմունքներ» պարային խումբը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը` Շվեդական Արքայական բալետի և Բավարիայի Պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ: Ներկայացման բեմադրիչն է Արսեն Մեհրաբյանը /Շվեդիա/, բեմի ձևավորումը և զգեստները՝ Օտտո Բուբենչեկի /Գերմանիա/: Մենակատարներ` Արսեն Մեհրաբյան /Շվեդական Արքայական բալետի հիմնական մենապարող/, Տիգրան Միքայելյան /Բավարիայի Պետական բալետի հիմնական մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ/, Վահե Մարտիրոսյան /Շվեդական Արքայական բալետի առաջատար մենապարող/, Իլյա Սարկիսով /Բավարիայի Պետական բալետի մենապարող/, Մարիա Դիվանյան /բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ /Հայաստան/, Անժելա Լի Ռեբելո /Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի/, Անժելիկա Դավթյան /«Բարեկամություն» համույթ/: [b]ՀՀ Մշակույթի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր