211652_close_icon
views-count2263 դիտում article-date 23:48 06-07-2015

Խաբարովսկում ռմբակոծիչ է վթարվել. օդաչուները զոհվել են

Խաբարովսկի մարզում Cy-24M ռմբակոծիչ է կործանվել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, զոհվել են կործանիչի 2 օդաչուները: Ըստ տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել Խուրբա օդակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, որպեսզի կատարվեր ուսումնամարզական հանձնարարությունը: TASS գործակալության իրազեկ աղբյուրն էլ հայտնել է, որ ինքնաթիռում եղել է ռազմամթերք: ՌԴ ՌԶՕՈՒ գլխավոր շտաբի գլխավոր հրամանատարի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են բոլոր Cy-24M-երի թռիչքները, մինչև պարզվեն ինքնաթիռի կործանման պատճառները:

Նմանատիպ նյութեր