211652_close_icon
views-count40779 դիտում article-date 20:08 06-07-2015

Դատարանը կալանավորեց կնոջը Աստվածաշնչի մոտ սպանած ամուսնուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 6-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Սարգսյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը Քանաքեռ 14 փողոցի բնակիչ, 42-ամյա Վահան Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք: Վերջինս կասկածվում է հուլիսի 4-ին իր կնոջը՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանին սպանելու մեջ: Դատավոր Սիմա Հովսեփյանը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Վ. Կարապետյանը վերցվեց երկամսյա կալանքի: Նրան տեղափոխել են Սովետաշենի բանտ: Առաջիկայում քննիչի որոշմամբ նա ենթարկվելու է դատահոգեբուժական փորձաքննության՝ պարզելու համար՝ սպանությունը կատարելու պահին նա եղե՞լ է մեղսունակ, թե՞ ոչ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/04/58699/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 4-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել 1-03 շտապ օգնության թիվ 12 հերթապահ խմբից, ովքեր հայտնել էին, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել էին մահացած կնոջ դի: Օպերատիվորեն նշված տուն էր ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Սարգիս Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել էին տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից տեղում էր եղել նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Ասլանյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր