211652_close_icon
views-count1245 դիտում article-date 19:36 06-07-2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում են. քննարկվելու է ԼՂ հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) գտնվում են Վաշինգտոնում: Այս մասին Twitter-ի իր էջում գրառել է ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքը: Վերջինիս խոսքով՝ համանախագահները հանդիպումներ են անցկացնելու ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում, որոնց ժամանակ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

Նմանատիպ նյութեր