211652_close_icon
views-count19910 դիտում article-date 13:43 06-07-2015

Ոստիկաններին հաջողվեց առանց զոհերի և վիրավորների բացել Բաղրամյան պողոտան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Բաղրամյան պողոտայում այս պահին լարված իրավիճակ է: Ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս պահին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը բաց է: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկված ակտիվիստները չեն հետապնդվի ու ազատ կարձակվեն: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։ Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր