211652_close_icon
views-count16136 դիտում article-date 10:39 06-07-2015

Օրբելի փողոցում հրդեհ է բռնկվել ավտոտնակում. մեքենաներից մեկը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Տարածքային կառաարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 31 տանը կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատի աշխատակիցները` մեկական մարտական հաշվարկով: Հրշեջները կարողացել են մարել կրակի տարածումը, սակայն հրդեհն իր սև գործն արել է. ամբողջովին այրվել է նշված տան բնակիչ, 38-ամյա Երվանդ Թարվերդյանի կողմից վարած Mercedes մակնիշի 44 ՍԼ 888 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` հաշվառված է Ռուզաննա Թարվերդյանի անվամբ: Բարեբախտաբար, կրակը չի վնասել Mercedes-ի հարևանությամբ կայանված մեկ այլ մեքենան: Թե իչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները պատրաստ լինելուց հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր