211652_close_icon
views-count3727 դիտում article-date 17:33 04-07-2015

Facebook-ը ջնջել է միասեռական անչափահասի նկարը և գրառումը

Facebook-ը ջնջել է սոցիալական ցանցի Humans of New York հեղինակավոր խմբում տեղադրված միասեռական անչափահասի մասին գրառումը: «Ես հոմոսեքսուալ եմ և վախենում եմ, թե ինչպիսին կլինի իմ ապագան և վախենում եմ այն բանից, որ ինձ մարդիկ չեն հավանի», գրառել է տղան: Գրառումը հեռացվել է այն բանից հետո, երբ օգտատերերը մեծաթիվ մեկնաբանություններ են գրել դրա տակ: Տղային մեծ թվով օգտատերեր են զորակցություն հայտնել, այդ թվում ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Humans of New Yorkը Facebook-ում հայտնի խումբ է, որին բաժանորդագրված է 13 մլն մարդ:

Նմանատիպ նյութեր