211652_close_icon
views-count10514 դիտում article-date 15:52 04-07-2015

19-ամյա Արմանը հրաժարվել է ծառայության ժամանակ մաքրությամբ զբաղվել, իսկ իրեն դիտողություն արած պետին խոհանոցային դանակով դանակահարել է

19-ամյա Արման Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, զինվորական ծառայության պարտականությունների կատարման` մաքրության աշխատանքներից հրաժարվելու համար դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դիրքի ավագ, իր նկատմամբ պետ հանդիսացող Հայկ Դավթյանի հետ: Ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` որպես զենք օգտագործվող խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է ձախ թիակի շրջանին: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր