211652_close_icon
views-count11384 դիտում article-date 11:24 04-07-2015

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերել են գրավատանը 14 մլն դրամի կեղծ ոսկյա զարդեր գրավադրած անձանցից մեկին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 3-ին տեղի ունեցած կեղծ ոսկու գրավադրման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Մուսոյան ԱԱԱ» ՍՊԸ-ի գրավատանը 2 հոգի մեծ չափի կեղծ ոսկի են գրավադրել և գրավադրողները գտնվում են այնտեղ: Նշված գրավատուն են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ Վահե Լազարյանին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ իր ընկերոջ՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Էդգար Գրիգորյանի հետ այս տարվա մարտ ամսից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ և գրավատան աշխատակիցների վստահությունը չարաշահելու եղանակով այնտեղ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14 մլն դրամ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Է. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր