211652_close_icon
views-count19106 դիտում article-date 03:20 04-07-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. ժողովրդին հայտնի Փարոսի անտառում առաջացած խոշոր հրդեհը քաղաքացիներն ու հրշեջները մեծ դժվարությամբ կարողացան մարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 3-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միքայելյան փողոցին հարակից գտնվող Փարոսի անտառում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 2,4,7 և 15 հրշեջ փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրշեջ փրկարարները հարակից շենքերում բնակվող երիտասարդների հետ մեծ դժվարությամբ մարեցին խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այրվել է մոտ 4 հեկտար բուսածածկ գոտի և չոր խոտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր