211652_close_icon
views-count1513 դիտում article-date 18:05 03-07-2015

Ռադամել Ֆալկաոն տեղափոխվեց «Չելսի»

Լոնդոնի «Չելսին» Մոնակոյի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, համաձայն որի Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վարձավճարով տեղափոխվում է անգլիական ակումբ: Այս մասին հայտնել է «Չելսիի» պաշտոնական կայքը: Վարձավճարի ժամկետն ավարտվելուց հետո «Չելսին» իրավունք կունենա գնել Ֆալկաոյի տրանսֆերը: Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 50 միլիոն եվրո: Ռադամել Ֆալկաոն՝ մեկնաբանելով իր տեղափոխությունը «Չելսի», նշել է. «Շատ ուրախ եմ «Չելսի» տեղափոխվելու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ մարզվել և օգնել թիմին հասնել գլխավոր նպատակին՝ Անգլիայի չեմպիոնի տիտղոսին և հաջողության հասնել եվրագավաթներում», նշել է կոլումբիացի ֆուտբոլիստը: Ուշագրավ է, որ Ֆալկաոն առաջին անգամ իր կարիերայում կխաղա Չեմպիոնների լիգայում:

Նմանատիպ նյութեր