211652_close_icon
views-count5264 դիտում article-date 20:04 19-06-2015

Ազատության հրապարակում ցուցարարները նստացույց սկսեցին

Այսօր` հունիսի 19-ին, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը` ընդդեմ հոսանքի թանկացման։ Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը։ Որոշվել է նստացույց սկսել` մինչև իշխանությունների պատասխանը։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/17/56752/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը , հունիսի 17-ին լարված իրավիճակ էր ստեղծվել ՀԾԿՀ-ի շենքի մոտ: Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը, սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող ակտիվիստները ՀԾԿՀ-ի շենքի մոտ պահանջել էին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից դադարեցնել նիստն ու իջնել ներքև՝ հանդիպման։ Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր