211652_close_icon
views-count4440 դիտում article-date 16:03 19-06-2015

Արագածոտնի մարզում BMW-ով վթարի է ենթարկվել Կոշի բանտի հաշվապահական հաշվառման բաժնի պետը. կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 06:00-ի սահմաններում Կարբի գյուղի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 89 CC 009 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի բնակիչ, 35-ամյա Արման Քամալյանը գլխի ճակատային շրջանում և քթի հատվածում քերծվածք վերքեր ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Գ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում՝ հաշվապահական հաշվառման բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր