211652_close_icon
views-count14608 դիտում article-date 11:38 19-06-2015

Դիլիջանի ոլորանում 24-ամյա վարորդը Jeep Grand Cherokee-ով 15 մետր գլորվելով՝ հայտնվել է անտառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դիմիտրովի 3-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Արտաշես Միրզոյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 34 ZN 812 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.8 կմ հատվածում՝ Դիլիջանի 1-ին ոլորանում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր կողաշրջվելով՝ հայտնվել անտառում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր է ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ: Քաղաքացիները հրշեջ-փրկարարների հետ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին անտառից: Փաստի առթիվ ՃՈ 4-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության խմբի տեսուչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում մասնագետները կարծիք էին հայտնում, որ եթե հաստաբուն ծառերը չլինեին, ապա վարորդը կգահավիժեր ավելի մեծ խորություն և չէր բացառվում, որ վթարն ավելի լուրջ լիներ՝ նկատի ունենալով, որ վարորդն ու ուղևորները վնասվածքներ կստանային: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր