211652_close_icon
views-count11613 դիտում article-date 22:42 18-06-2015

Մեղրիում խոշոր հրդեհի հետևանքով անօթևան 16 ընտանիքներին, կարծես թե, կառավարությունը փորձում է օգնության ձեռք մեկնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 18-ին, ՀՀ կառավարության որոշմամբ` Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը հետ է վերցվել «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և որպես անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մեղրիի քաղաքային համայնքին: Կառավարության որոշմամբ պարզ է դառնում, որ շինությունը կվերակառուցվի որպես բնակելի շենք և անհատույց կտրամադրվի` օրեր առաջ Մեղրի քաղաքում խոշոր հրդեհի հետևանքով տուժած 16 ընտանիքի անդամներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56462/]ավելի վաղ[/url] Մեղրիից հայտնել էր ֆոտոլրագրողը, Մեղրի քաղաքում հունիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիների 16 ընտանիքի անդամների միակ հույսը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էր: Հունիսի 14-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած քաղաքացիները ասել էին. «Ճիշտ է` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հանձնարարությամբ մեր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը լուծեց բաց երկնքի տակ չմնալու մեր խնդիրը. մեզ` որպես կացարան, տրամադրեցին հյուրանոց, սակայն, թե երբ կլուծվի մեր բնակարանների խնդիրը` դեռևս պարզ չէ: Հույսով սպասում ենք , որ մարզպետը, քաղաքապետը կմիջնորդեն կառավարությանը, որպեսզի լուծվի մեր հարցը, որ ունենանք մեր չորս պատը` գլխներիս ծածկ ունենանք»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին նաև, որ եթե տեղի հրշեջները` խմբի պետ Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վարչական պրակտիկայի գծով տեսուչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, Մեղրիի ողջ երիտասարդությունը քաղաքապետարանի ու Մեղրիի ոստիկանների հետ մեծ բռունցք դարձած համագործակցված չաշխատեին ու չպայքարեին կրակի տարածման դեմ` ապա ավելի մեծ վնասներ էին ունենալու: «Առաջին հերթին հալալ է ջահելներին, ովքեր բնակիչների մի մասի գույքը` իրենց կյանքը վտանգելով` դուրս բերեցին դժողք հիշեցնող կրակի ճիրաններից: Նորից մեր հույսը Հանրապետության նախագահն է ու դիմում ենք նաև նախագահին, որպեսզի մեղրեցին չունենա գազի խնդիր: Ինչ անուն տաս այն փաստին, որ Մեղրիով է անցնում է Հայաստանը սնուցող գազատար խողովակը, սակայն մեղրեցին իր տունը ջերմացնում և հոգսերը թեթևացնում է գազաբալոններով ու չի բացառվում, որ խոշոր հրդեհի պատճառը եղել է գազաբալոնների անվտանգւության կանոնների չպահպանման հետևանքով առաջացած խոշոր պայթյունները; 10-ից ավելի բալոն է պայթել: Մի քանիսը անգամ հրդեհի վայրից շպրտվել են մի քանի մետր: Ցավում ենք, որ չկարողացանք փրկել 88-ամյա Վարդիթեր Կարապետյանի կյանքը, ով երկար տարիներ բժշկուհի էր աշխատել և Մեղրիում բազմաթիվ մարդկանց կյանքեր էր փրկել: Ուզում ենք նաև պատկան մարմիններին տեղեկացնել, որ ինչքան էլ մեր հրշեջները կյանքի գնով պայքարեցին կրակի տարածման դեմ` միևնույն է լավ կլինի, որ հրշեջ խմբին տրամադրեն խելքը գլխին հրշեջ ավտոմեքենա և անհրաժեշտ տեխնիկա»: Լուսանկարները և տեսանյութը` ` Գագիկ Շամշյանի [img]/ups/images/0200742001434654029246224.jpg[/img][img]/ups/images/0756721001434654032881921.jpg[/img] [img]/ups/images/0305941001434654036609683.jpg[/img][img]/ups/images/0136794001434654040320422.jpg[/img] Կառավարության կողմից այս շենքն է տրամադրվել անօթևան 16 ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր