211652_close_icon
views-count31915 դիտում article-date 15:58 18-06-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ թե ինչպես է Երեւանում երիտասարդ վարորդը վարձույթի սրահից վերցված «յաշիկ»-ով մխրճվում տաքսիների մեջ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ այսօր՝ հունիսի 18-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ «յաշիկավարը» կարմիր լույսի տակ մխրճվում է կայանված տաքսիների մեջ: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/18/56838/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում Mercedes մակնիշի «յաշիկ» 11 OO 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում բախվել էր Audi մակնիշի 34 AL 019 համարանիշի և Opel մակնիշի 34 OM 153 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ «յաշիկ» էլ մասամբ հայտնվել է մայթին: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր էր ժամանել նաև թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր