211652_close_icon
views-count64273 դիտում article-date 11:03 14-06-2015

Խոշոր ջրհեղեղ Թբիլիսիում. հեղեղված կենդանաբանական այգուց փախել են վագրեր, առյուծներ, գայլեր, կոկորդիլոսներ. ֆոտոշարք, տեսանյութ. ԼՐԱՑՎԱԾ

Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Վերե գետը և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածներում խոշոր ջրհեղեղի պատճառ դարձել։ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ զոհվել է առնվազն 11 մարդ, կան անհետ կորածներ։ Ջրհեղեղը հասել է նաև Թբիլիսիի կենդանաբանական այգի, զոհերի թվում են նաև կենդանաբանական այգու աշխատակիցները, ովքեր փորձել են փրկել կենդանիներին: Ջրհեղեղի հետևանքով գիշատիչ կենդանիներ են փախել վանդակներից. 6 վագր, 6 առյուծ, 23 գայլ, արջեր, կոկորդիլոսներ, գետաձի, ընձառյուծներ... Այդ պատճառով քաղաքի իշխանությունները բնակչությանը կոչ են արել դուրս չգալ տներից և մեքենա չօգտագործել։ Ջրի տակ են անցել շենքերի առաջին հարկերը, տները և գետնանցումները։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: 13:00 *** Ըստ տեղի լրատվամիջոցների Թբիլիսիում սպանվել են կենդանաբանական այգուց փախուստի դիմած 6 գայլեր, 2 առյուծ և մեկ վագր: Մարդիկ մտահոգված են` ինչու են սպանում գիշատիչներին` քնեցնելու փոխարեն, ինչին ի պատասխան մասնագետները հայտնում են, որ այստեղ կարևոր հանգամանքը վախն է. երբ քաղաքում զբոսնում են գիշատիչները, մարդիկ չգիտեն` ինչ անել: *** 14:50 Այս պահին հաջողվել է փրկել ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց փախուստի դիմած գետաձիուն, մի քանի փղերի, զեբրաների, եղնիկների, այծերի, ինչպես նաև առյուծների, ընձառյուծների և ռնգեղջյուրի: Ոստիկաններն ու զինվորականները ստիպված են եղել սպանել մի քանի վագրերի, առյուծների և արջերի, որոնք կարող էին հարձակվել մարդկանց վրա: Սպանվել են նաև 20 գայլեր, որոնք հայտնվել են մանկական հիվանդանոցի տարածքում: Այս մասին հայտնում է «Грузия онлайн» լրատվական գործակալությունը` վկայակոչելով կենդանաբանական այգու ներկայացուցիչներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր