211652_close_icon
views-count19303 դիտում article-date 18:20 30-05-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. 51-ամյա տղամարդը, բարձրանալով գովազդային վահանակի վրա, սպառնում էր ինքնասպան լինել. փրկարարների շնորհիվ նրա կյանքը փրկվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, ատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այն մասին, որ մի տղամարդ բարձրացել է Արշակունյաց 30 շենքի դիմաց գտնվող վերգետնյա անցման գովազդային վահանակի վրա և սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը` ջոկատի հրամանատար Տիգրան Սուքիասյանի և հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և 1-03 շտապօգնության բրիգադը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Կոլյա Միրզոյանն է, ով, բարձրանալով վերգետնյան անցման գովազդային վահանակի վրա, կտրել էր ձեռքի երակները, բերանում պահում էր ածելի և սպառնում կուլ տալ` ասելով, որ ունի ֆինանսական և սոցիալական խնդիրներ ու չի կարողանում լուծել այդ խնդիրները: Փրկարարներից Զ. Մելքոնյանը, բարձրանալով վահանակի վրա, որոշ ժամանակ նրա հետ բանակցություններ վարելու արդյունքում, կարողացավ իջեցնել նրան: Կ. Միրզոյանին իջեցնելուց հետո տեղում ցուցաբերվեց բժշկական, հոգեբանական օգնություն, այնուհետև նա տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութ՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր