211652_close_icon
views-count922 դիտում article-date 22:50 30-05-2015

Հայոց ցեղասպանության թեման՝ Ստամբուլյան միջազգային բիենալեին

Ժամանակակից արվեստի ցուցահանդեսի՝ Ստամբուլյան միջազգային բիենալեի կուրատորն է լինելու Քարոլին Քրիստով-Բակարջիևը, որը հատկապես հայտնի դարձավ 2012-ին՝ մասնակցելով ժամանակակից արվեստի ցուցահանդեսներից մեկին՝ «documenta 13»-ին: Քրիստով-Բակարջիևը նաև Գալերա դ՛Արտե և Թուրինում Կաստելո դի Ռիվոլի միավորված թանգարանների տնօրենն է, գրել է ARTnews ամսագրի գործադիր խմբագիրներից Էնդրյու Ռուսեթը: «Ստամբուլյան միջազգային բիենալեի ընթացքում ներկայացվելու է նաև 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը», – ասել է Քրիստով-Բակարջիևը, հավելելով, սակայն, որ Ցեղասպանությանը նվիրված առանջին բաժին բիենալեին չի լինելու:

Նմանատիպ նյութեր