211652_close_icon
views-count601 դիտում article-date 21:53 30-05-2015

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գորգը ներկայացվելու է ցուցահանդեսներին

Կոնեկտիկուտում բնակվող Աննա Թուֆանքյանի «Երբևէ չմոռացված» խորագրով գորգը ստեղծվել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված 1.5 մլն հայերի հիշատակին և Ցեղասպանության հետևանքով ստեղծված սփյուռքի պատվին, հաղորդում է Armenian Weekly պարբերականը: Գորգի վրա պատկերված են Արարատ լեռը, հայկական եռագույնը, հայերին որպես առաջին քրիստոնյա ազգ ներկայացնող Կեչառիս վանքը և վաղ Հայկական կայսրության քարտեզը, որը ժամանակին ներառում է Սև ծովից Կասպից ծովն ընկած տարածքները: Պատկերված խաղողը ներկայացնում է Արարատ լեռան ստվերներում աճող բերքատու այգիները և Սփյուռքի շնորհիվ աշխարհով մեկ տարածված հայկական ավանդական ուտեստներից մեկը: 1965 թվականին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Սևակի գրած «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության տողերը հայերեն և անգլերեն լեզուներով դրոշմված են գորգի վերին և ստորին հատվածներում: Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկ ծաղիկը գործված է գորգով մեկ: Թուֆանքյան և Համբիկյան ընտանիքների նախնիների լուսանկարները գորգի վրա փրկման ուղին գտած և Ամերիկայում վերաբնակեցված երկու ընտանիքների օրինակներ են, որոնք ընտանիք են կազմել նոր բնակավայրում և շարունակել իրենց հարուստ հայկական ժառանգությունը: Գորգիի ծայրերին գրված են ընտանիքների այն անդամների անունները, որոնք փրկվել էին և սովորեցրել ապագա սերունդներին իրենց արվեստը, հայոց պատմությունը, երաժտությունը, ներկայացրել կրոնը, ազգային խոհանոցը, գրականությունն ու հատկապես իրենց նախնիների բնավորության տոկունությունը: Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով օգոստոսի 1-2-ը Տոյոտա Օքդեյլ թատրոնում «Երբևէ չմոռացված» գորգը ներկայացվելու է Greater Hartford Quilt Guild ցուցադրությանը: Իսկ հոկտեմբերին այն ներկայացվելու է «Սփյուռք» ցուցահանդեսում Վաշինգտոնի Տեքստիլի թանգարանում:

Նմանատիպ նյութեր