211652_close_icon
views-count755 դիտում article-date 21:38 30-05-2015

Ուկրաինայում պատրաստվում են Պորոշենկոյին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրել

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, «People's Voice» պարբերականը հրապարակել է նյութ, որում նշվում է, որ Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպանատան ներկայացուցիչ Ջուլիա Ֆուրուտա-Տոյին՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու խնդրանքով: Ըստ պարբերականի, Գրոյսմանը շնորհակալություն է հայտնել Ֆուրուտա-Տոյին՝ Պորոշենկոյին աջակցելու փորձերի համար, սակայն նշել է, որ ինքնավստահության համար Ուկրաինային անհրաժեշտ է Նոբելյան կոմիտեի հինգ անդամների աջակցությունը: «Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց բախվում ենք՝ Ուկրաինայի նախագահի թեկնածությունն առաջ մղելիս, այդ իսկ պատճառով էլ խնդրում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», - ասված է նամակում: Պարբերականի մեկնաբանը նշում է, որ դատելով Պորոշենկոյի Խաղաղության նոբելյան մրցանակի արժանանալու՝ պատգամավորների մտադրություններից, Ուկրաինայի առաջնորդը մրցանակի համար պայքարի պարտության դեպքում պատրաստ է վերականգնել մեծածավալ ռազմական գործողությունները Դոնբասում:

Նմանատիպ նյութեր