211652_close_icon
views-count854 դիտում article-date 14:32 30-05-2015

Ժնևում մեկնարկել է Զարիֆ-Քերրի հանդիպումը

Ժնևում քիչ առաջ սկսվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի միջև հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն: Բանակցություններին ներկա են նաև Եվրամիության քաղտնօրեն Հելգա Շմիդտը և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Էռնեսթ Մոնիզը: Դեռևս հայտնի չէ, թե որքան կտևեն բանակցությունները, սակայն Քերրին ծրագրել է կիրակի առավոտյան մեկնել Շվեյցարիայից:

Նմանատիպ նյութեր