211652_close_icon
views-count10105 դիտում article-date 11:07 30-05-2015

Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 79-ամյա ծերունու դին

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 32 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել տեղի ոստիկանության օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 79-ամյա Հովհաննես Գ.-ն է: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանած քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, կպարզվի քննության ընթացքում: Ըստ տեղեկությունների՝ ծերունին տառապել է շաքարային դիաբետով և օրեր առաջ բողոքել է, որ չի կարողանում տանել հիվանդությունը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր