211652_close_icon
views-count17887 դիտում article-date 09:58 30-05-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու Mitsubishi-ն. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Գրին Փալաս» ռեստորանային համալիրի մոտ, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պարզվել է, որ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սաղաթելյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 MC 902 համարանիշի և Պտղնի գյուղի բնակիչ, 27-ամյա Սիրաս Ղևոնդյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 34 AR 883 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև դարձի բերել գլխիվայր շրջված Mitsubishi-ն, հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչութուն, որտեղից ժամանել է քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է գլխիվայր շրջված մեքենայի վարորդը, ով բախվել է Volkswagen-ին, այնուհետև՝ շրջվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր