211652_close_icon
views-count2248 դիտում article-date 23:45 30-05-2015

Հնդկաստանում աղավնի է ձերբակալվել

Հնդկաստանի ոստիկանությունը Պակիստանի հետ սահմանին ձերբակալել է մի աղավնու, որը մեղադրվում է լրտեսության մեջ: Թռչնի լրտեսության մասին ահազանգողը երեխա է եղել: Իրավապահները հայտնաբերել են, որ աղավնու թաթին ամրակցված է մատանի, իսկ դրա տակ՝ Պակիստանի շրջաններից մեկի հեռախոսային կոդով գրություն: Աղավնու լրտեսության մասին վարկածը դեռեւս փաստերով չի ապացուցվել, այնուամենայնիվ, իրավապահները որոշել են բաց չթողնել թռչնին:

Նմանատիպ նյութեր