211652_close_icon
views-count606 դիտում article-date 22:05 29-05-2015

Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ռուսաստանի և Ղազախստանի գործընկերներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևի հետ: Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են առաջիկայում համատեղ ծրագրերի նախագծման հնարավորություններին՝ առանձնացնելով առաջնահերթությունները: Հանդիպմանն անդրադարձել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին: ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը՝ ոչ միայն ազատական օրենսդրության, այլև արդարադատության ոլորտում գործող էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունների կիրարկման հարցերում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ ծրագրային քարտեզ ստեղծել, որով էլ հետագայում կիրականացվեն որոշակի ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքներ տանել ԵԱՏՄ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր