211652_close_icon
views-count1618 դիտում article-date 17:00 29-05-2015

Բակո Սահակյանը Ջերմուկ քաղաքում մասնակցել է հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման արարողությանը

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին Ջերմուկ քաղաքում մասնակցել է «Հայաթ Փլեյս» հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համալիրների դերակատարությունը քաղաքացիների հանգստի կազմակերպման, առողջության պահպանման եւ զբոսաշրջության զարգացման գործում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից:

Նմանատիպ նյութեր