211652_close_icon
views-count18072 դիտում article-date 10:35 29-05-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BYD-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտոյի թիվ 30 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պողոսյանի վարած բեռնատար Ford Transit մակնիշի 51 OP 555 համարանիշի և 29-ամյա Լևոն Ստեփանյանի վարած BYD մակնիշի L 3799 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ վարորդն ու BYD-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 40-ամյա Անահիտ Մարգարյանը և նրա աղջիկը՝ 4-ամյա Սաթենիկ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր