211652_close_icon
views-count1907 դիտում article-date 17:39 28-05-2015

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերեց նռնակի 5 պայթուցիչ, 8 ձգան, 62 փամփուշտ, տրոտիլային 3 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ականանետի 4 մարտական գլխիկ

Մայիսի 27-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ադոնցի փողոցի հոսպիտալի ցայտաղբյուրի մոտ ռազմամթերք է թողել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է նռնակի 5 պայթուցիչ, նռնակի 8 ձգան, 5.45 մմ տ/չ 62 փամփուշտ, տրոտիլային գլանաձև 3 պայթուցիչ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ականանետի 4 մարտական գլխիկ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր