211652_close_icon
views-count1258 դիտում article-date 17:00 28-05-2015

Ռուս օդաչուները վերսկսել են Հայաստանում МиГ-29 կործանիչներով թռիչքները

ՌԴ զինվորական օդաչուները Հայաստանում վերսկսել են МиГ-29 կործանիչներով թռիչքները: Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի պաշտոնական ներկայացուցիչը: «Սկզբնական վարժանքների ժամանակ օդաչուները կիրականացնեն ինքնաթռիների շրջանային և հանձնարարված երթուղիներով թռիչքներ: Տեղի կունենան վայրէջքներ և թռիչքներ լեռնային պայմաններում»,-նշել է ներկայացուցիչը: Թռիչքներին նախորդել է ամառային կազմի և ավիացիոն տեխնիկայի նախապատրաստման մեկամսյա փուլը, որի ընթացքում որակավորում ստացած ինժեներատեխնիկական անձնակազմը անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել ինքնաթիռները բարձրլեռնային և բարձր ջերմաստիճանի պայմաններում ամառային ռեժիմի բերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր