211652_close_icon
views-count14872 դիտում article-date 14:25 28-05-2015

Տոկը Երվանդ Զախարյանի ձեռն ա, մենք պետք է իրեն տոկի տանք. գեներալ Մանվել Գրիգորյանը դեմ է հոսանքի թանկացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հա, ես փող ունեմ, բայց մեր փողը խի՞ տանք դրանց: Մեղք ա էս ժողովուրդը, իրոք հոսանքի թանկացնելը ծանր կնստի մեր ժողովրդի վրա: Լիքը խնդիրներ կառաջանան էս հոսանքի թանկացումով: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում արձագանքելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին, ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Ֆոտոլրագրողի դիտարկմանը, թե Երվանդ Զախարյանին պետք է տոկի տալ հոսանքի գնի բարձրացման համար, գեներալն արձագանքեց. «Տոկը իրա ձեռն ա, մենք ենք տոկի տալիս: Միանշանակ ճիշտ ես. հոսանքի թանկացումը ծանր կնստի մեր երկրի, ժողովրդի վրա: Ամեն մի լուման էլ նշանակություն ունի»: Լրագրողներից մեկի դիտարկումը, թե պատրա՞ստ է նա դուրս գալ փողոց և պայքարել թանկացման դեմ, Մանվել Գրիգորյանին դուր չեկավ եւ արձագանքեց. «Աղջիկ ջան, ամոթ չի՞՝ նման հարց ես տալիս: Ինձ չե՞ս ճանաչում: Ես գեներալ եմ, զորավար: Փողոցի մարդ չեմ, իմ խնդիրը թուրքի դեմ կռվելն ա»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 եւ 48 դրամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր