211652_close_icon
views-count681 դիտում article-date 16:19 28-05-2015

Ուկրաինական հակամարտության կարգավորման իրական հնարավորություն կա. Ս. Լավրով

Մինսկյան համաձայնությունների հիմքի վրա հնարավոր է հասնել Ուկրաինայի արևելքի հակամարտության խաղաղ կարգավորմանը, վստահություն է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արտերկրում Ռուսական համայնքի համաշխարհային կոորդինացիոն խորհրդի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Լավրովի՝ հարցի լուծման առանցքային պայմանը Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների միջև հաստատուն երկխոսություն ծավալելն էԼ Նա նշել է, որ Արևմուտքում հակառուսական քարոզչությունը, որը ձեռնարկել են ինչպես արևմտյան պետությունները, այնպես էլ Վաշինգտոնը, չի կարող ազդել իրենց փոխգործակցության վրա:

Նմանատիպ նյութեր