211652_close_icon
views-count1334 դիտում article-date 16:02 28-05-2015

Սելֆիից կախվածությունը կարող է ընդգրկվել հոգեկան հիվանդությունների ցանկում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում, որ կարող է ինտերնետից և սելֆիից կախվածությունն ընդգրկել հոգեկան հիվանդությունների ցուցակում, գրում է Medaily.ru-ն: Մոսկվայի շրջանի գլխավոր հոգեբույժ Բորիս Ցիգանովի խոսքով՝ ներկա պահին ընթանում են Հիվանդությունների միջազգային դասակարգման թարմացման աշխատանքներ և ամենայն հավանականությամբ ինտերնետային և սելֆիից կախվածությունը կհամարվի որպես հոգեկան շեղում: Ցուցակը վերջնական տարբերակով պատրաստ կլինի 2017 թվականին: Մասնագետները պնդում են, որ ինտերնետային կախվածությունը հնարավոր է բուժել հոգեթերապիայի և հոգեմետ դեղամիջոցների օգնությամբ, որոնք կթուլացնեն ինտերնետին հանդեպ մարդու ունեցած մոլուցքը: Բժիշկների պնդմամբ՝ ինտերնետ-կախվածությունը իր տեսակով շատ նման է խաղամոլությանը:

Նմանատիպ նյութեր