211652_close_icon
views-count1290 դիտում article-date 15:25 28-05-2015

«Ալ Քաիդա»-ի սիրիական թևի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է գրավել Դամասկոսը

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման «Ջեբհաթ ան-Նուսրա» սիրիական թևի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է զավթել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, փոխանցել է ֆրանսիական France 24 հեռուստաալիքը: «Մենք շարունակելու ենք կենտրոնանալ Դամասկոսի և ծրագրում ենք այդ ռեժիմի ոչնչացումը»,-հայտարարել է Աբու Մոհամմադ ալ-Գոլանին: Վերջինս նաև կոչ է արել Սիրիայի նախագահին աջակցող բնակիչներին հրաժարվել իրենց հայացքներից՝ հանուն իրենց իսկ անվտանգության ապահովման:

Նմանատիպ նյութեր