211652_close_icon
views-count737 դիտում article-date 14:53 28-05-2015

Ռուսաստանցիների 86%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը երկրի ղեկավարի պաշտոնում

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, «Լևադա Ցենտրի» կողմից իրականացված սոցհարցման արդյունքներով, ռուսաստանցիների 86%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը երկրի ղեկավարի պաշտոնում: Նման ցուցանիշներ են եղել նաև ապրիլին և փետրվարին: Դրան հակառակ՝ հարցվածների 13%-ը դեմ է Պուտինի վարած քաղաքականությանը: Սակայն մարտ ամսին, հասարակական կարծիքի ուսումասիրության Համառուսաստանյան կենտրոնի տվյալներով, Պուտինի գործունեությանը հավանություն է տվել հարցված ռուսաստանցիների 88%-ը:

Նմանատիպ նյութեր