211652_close_icon
views-count797 դիտում article-date 14:17 28-05-2015

Այսօր պլանավորված է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախկին նախագահի հետ

Ինչպես արդեն մեկ շաբաթ է հաղորդվում է ռուսաստանյան լրատվամիջոցներում, ՌԴ ղեկավարությունն այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բիզնես-էլիտայի և քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես պլանավորված է, որ այդ շրջանակներում Պուտինը հանդիպում կունենա Ժիսկար դ’Էստենի հետ: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, այդ հանդիպումը պետք է տեղի ունենա այսօր: Տեղեկությունը չի հերքել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նմանատիպ նյութեր