211652_close_icon
views-count11089 դիտում article-date 12:56 28-05-2015

Առաջին հանրապետության տոնը ՀՀ նախագահի մասնակցությամբ մեկնարկեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին հանրապետության և մայիսյան հաղթանակներին նվիրված տոների կապակցությամբ Սարդարապատի հուշահամալիր էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամները, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան կազմը՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԵԿՄ վարչության անդամներ՝ գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հոգևորականներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ: Ինչպես Սարդարապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախագահ Սերժ Սարգսյանը նախ ողջունեց Հայոց բանակի զինվորներին, սպայական կազմին, այնուհետև շնորհավորեց բոլորին Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ, որից հետո սկսվեց հանդիսավոր զորահանդեսը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ Սարդարապատի հուշահամալիրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 236+
236+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր