211652_close_icon
views-count683 դիտում article-date 12:35 28-05-2015

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

2-օրյա նվազումից հետո նավթի համաշխարհային գները կրկին բարձրանում են: Այդ են վկայում առևտրի բորսաների ոչ պաշտոնական տվյալները, հաղորդում է Reuters-ը: Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին Brent էտալոն նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է $0.44-ով՝ մինչև $62.50՝ 1 բարելի դիմաց, իսկ WTI տեխասյան թեթև նավթի գինը՝ $0,20-ով՝ հասնելով $57,71-ի՝ 1 բարելի դիմաց: ԱՄՆ-ի Նավթի ինստիտուտի տվյալներով՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նավթի պաշարներն ավելացել են 1,3 մլն բարելով, չնայած վերլուծաբանները կանխատեսել էին 2 մլն բարելի կրճատում: Պաշտոնական տվյալները ԱՄՆ-ի Էներգետիկական վարչությունը կհրապարակի այսօր:

Նմանատիպ նյութեր