211652_close_icon
views-count826 դիտում article-date 12:16 28-05-2015

Ջոն Քերրին և Մոհամադ Զարիֆը իրանական միջուկային հարցով բանակցություններ կանցկացնեն

Մայիսի 30-ին Ժնևում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեն: Հանդիպման թեման, բնականաբար, կլինի իրանական միջուկային ծրագրի կարգավորումը: Ռաթքեն նշել է, որ Ջ. Քերրին Ժնևում բանակցություններ կվարի միայն Իրանի արտգործնախարարի հետ: Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր