211652_close_icon
views-count649 դիտում article-date 13:53 28-05-2015

Երևանյան բնակարանագողին հայտնաբերեցին Արմավիրում

Մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հովհաննես Բ.-ի տնից գողություն է կատարվել: Պարզվել էր, որ ժամը 08.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ եղանակով մուտք էին գործել բնակարան և գողացել սննդամթերք, պլանշետ և թվային ֆոտոապարատ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1973 թ. ծնված Հայրապետ Մ.-ն, որը մայիսի 26-ին, ժամը 15.05-ին, Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Գողոնն առգրավվել է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր