211652_close_icon
views-count480 դիտում article-date 13:21 28-05-2015

Զանգահարելու պատրվակով հափշտակել էր 14-ամյա տղայի հեռախոսը

Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2001 թ. ծնված Սերգեյ Ա.-ի բջջային հեռախոսը Ֆրանսիայի դեսպանատան մոտ գողացել են: Մեկնած օպերատիվ խմբին տղան հայտնել է, որ անծանոթ երիտասարդը Երևանի Իտալիայի փողոցում, զանգահարելու պատրվակով, հափշտակել է իր բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողները մայիսի 26-ին, ժամը 21.50-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Գագիկ Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառում հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր