211652_close_icon
views-count951 դիտում article-date 12:24 28-05-2015

Դանակահարություն Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում

Մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ ոմն Վաղոյի և «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վաղոն 1985 թ. ծնված Վաղինակ Հ.-ն է, իսկ «չախկալ» Գեղամը` 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ն: Մայիսի 26-ին Գեղամ Հ.-ն Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Արտաշատի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ իր և Սուրեն Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան: Ձեռնարկվում են միջոցառումներ Վաղինակ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր